Պերուում «Ուարի» քաղաքակրթությանը պատկանող 1500-ամյա մումիաներ են հայտնաբերել

22:59 • 25.10.13

Պերուի մայրաքաղաք Լիմայի Միրաֆլորես շրջանում հնագետները հայտնաբերել են երկու մումիաների լավ պահպանված մնացորդներ, որոնց տարիքը 1000 տարուց ավելի է: Գտածոները հայտնաբերվել են «Ուակա Պուկլյանա» կոչվող համալիրում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ El Comercio պարբերականին հղումով:


Ինչպես մանրամասնում է Diario Correo պերուական պարբերականը՝ մումիաները հայտնաբերվել են բրջաձև տաճարի 7 հարթակներից վեցերորդում, որը կառուցել են 1500 տարի առաջ: Հայտնաբերված կմախքները դեռևս պետք է ուսումնասիրության ենթարկվեն՝ պարզելու սեռն ու տարիքը, սակայն հնագետներն այժմ նշում են, որ դրանցից մեկը պատկանում է հասուն մարդու, մյուսը՝ երեխայի:


Հնագետների խոսքով՝ գտածոները պատկանում են հնդկացիների հնագույն ուարի քաղաքակրթությանը, որը գոյություն է ունեցել ներկայիս Պերուի տարածաշրջանում՝ դեռևս ինկերից առաջ: Իսկ կմախքները, ենթադրաբար, պատկանում են մ.թ.ա. 10-11-րդ դարերին:
 

Պերուում «Ուարի» քաղաքակրթությանը պատկանող 1500-ամյա մումիաներ են հայտնաբերել