The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը բացառիկ լուսանկարներով գիրք է հրատարակել

11:36 • 25.10.13

The Beatles խմբի 73-ամյա նախկին երաժիշտ Ռինգո Սթարը ներկայացրել է իր նոր գիրքը, որում ընթերցողները կարող են տեսնել բացառիկ լուսանկարներ, որոնք նախկինում երբևէ չեն հրապարակվել, գրում է Life News-ը։

 

Լեգենդար խմբի նախկին թմբկահարն ինքնակենսագրական աշխատանքում ներկայացրել է 240 բացառիկ լուսանկար 1966թ. Ամերիկայում կայացած հայտնի համերգից։

 

«Այս լուսանկարները մեզ համար կարևոր իրադարձություն են արտացոլում, այդ շրջագայությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ամբողջ Ամերիկայում։ Այնտեղ տված համերգներից մեկը դիտել է ավելի քան 70 մլն մարդ, և նույնիսկ հանցագործություններն այդ ընթացքում նվազել են»,- պատմում է Ռինգո Սթարը։

 

Գրքում տեղ գտած լուսանկարները ներառում են Սթարի ամբողջ կյանքը։ Գիրքն արդեն բեսթսելեր է, խմբի երկրպագուները պատրաստ են վճարել ցանկացած գումար։ Իսկ այժմ հեղինակը պատրաստվում է շրջագայությունների։