Սիրիացին ստեղծել է հնարավոր հրթիռակոծումը նախազգուշացնող հավելված
Սիրիացի 27-ամյա ինժեներ Դլշադ Օթմանը ստեղծել է ուշագրավ մի հավելված, որը սիրիացիներին նախազգուշացնում է հնարավոր հրթիռակոծման մասին, գրում է Daily Mail-ը։
Ըստ հեղինակի՝ հավելվածը, հիմնվելով արձակված հրթիռի տեղաշարժի հետագծի ու արագության վրա, կարող է հաշվարկել, թե որտեղ է այն ընկնելու։ Դրանից հետո այս հավելվածը ներբեռնած մարդիկ իրենց սմարթֆոններին հատուկ ծանուցում են ստանում, որպեսզի ապահով ապաստան գտնեն։
Օթմանը, ով հայրենիքում 2 տարուց ավելի տևող պատերազմի պատճառով արտագաղթել է, պատմել է, որ հավելվածը ստեղծելու համար պահանջվել է 2 ամիս։ Նա լիահույս է, որ այն կօգտագործվի նաև աշխարհի մյուս երկրներում, որտեղ կան հակամարտություններ։










