Ամազոնյան թիթեռներն ըմպում են կրիաների արցունքները, ինչը կենսական նշանակություն ունի նրանց համար (լուսանկարներ, տեսանյութ)

08:36 • 25.10.13

Ամազոնյան արևադարձային անտառներում գունավոր թիթեռների խումբը հավաքվում է կրիաների գլխավերևում՝ վերջիններիս արցունքներն ըմպելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:


Այս տարօրինակ տեսարանը Պերուի անտառում լուսանկարել են ճանապարհորդողները՝ լուսանկարիչ Ջեֆ քրեմերը և կենսաբան Ֆիլ Տոռեսը: Հետաքրքիրն այն է, որ Julia տեսակի նարնջագույն և Sulphur տեսակի դեղին թիթեռներին անհրաժեշտ է սնվել աղի ջրով, ինչի համար էլ նրանք հավաքվում են կրիաների շուրջը:

 

Քաղցրահամ ջրերում բնակվող այս  կրիաները, կարծես դեմ չեն օգտակար ծառայություն մատուցել թիթեռներին, որոնց համար վերջիններիս արցունքները կենսական նշանակություն ունեն:


 

 

Ամազոնյան թիթեռներն ըմպում են կրիաների արցունքները, ինչը կենսական նշանակություն ունի նրանց համար (լուսանկարներ, տեսանյութ)