NBC-ի փոխտնօրենը կգլխավորի Twitter-ի լրատվական բաժինը
Twitter-ի լրատվական բաժնի ղեկավարը կլինի NBC News-ի թվային ուղղության ղեկավար Վիվիան Շիլլերը, գրում է lenta.ru-ն:
Վիվիան Շիլլերը Twitter-ում իր աշխատանքին կանցնի 2014 թվականի հունվարին: Շիլլերը Twitter-ի իր էջում գրել է, որ մինչ այդ պահը կշարունակի NBC հեռուստաընկերության հետ համագործակցությունը:
Նա գլխավորում է NBC News-ի թվային ուղղությունը 2011 թվականի հունիսից: Նրա աշխատանքի հիմնական ուղղություններից է սոցիալական ցանցերի հետ համագործակցության սերտացումը:
Մինչ NBC տեղափոխվելը Շիլլերը զբաղեցրել է Պետական հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցրել է The New York Times թերթի գլխավոր փոխտնօրենի պաշտոնը:










