Twitter-ն IPO-ից առաջ գնահատվել է 11.1 մլրդ դոլար

13:16 • 25.10.13

Ամերիկյան Twitter ընկերությունը մտադիր է 1.4 մլրդ դոլար ստանալ Նյու Յորքի ֆոնդային բորսայում իր արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխման արդյունքում, հայտնում է Al Arabiya-ն՝ BBC-ին հղումով։

 

Ընկերությունը 70 մլն արժեթուղթ (արժեթղթերի ընդհանուր փաթեթի 13%-ը) կվաճառի՝ 17-20 դոլար գնով։ Այսպիսով՝ Twitter-ը գնահատվել է 11.1 մլրդ դոլար՝ դառնալով Facebook-ից հետո 2-րդ խոշորագույն ինտերնետ ընկերությունը, որի արժեթղթերը հանվել են վաճառքի։

 

Շատ վերլուծաբաններ գտնում են, որ Twitter-ի շուկայական դեբյուտը տեղի կունենա նոյեմբերի կեսերին, իսկ մինչ այդ ընկերությունը փնտրում է պոտենցիալ ներդրողների։
 

Ներկայում Twitter-ն ամբողջ աշխարհում ունի 200 մլն ակտիվ օգտատեր, որոնք օրական 500 մլն ավելի հաղորդագրություն են ուղարկում։
 

Twitter-ն IPO-ից առաջ գնահատվել է 11.1 մլրդ դոլար