Wikipedia-ն անվճար sms-ծառայություն է ներդնում հանրագիտարանի օֆլայն հասանելիության համար

18:15 • 25.10.13

Wikimedia Foundation հիմնադրամը հայտարարել է Airtel ընկերության հետ համատեղ նախագծի մասին: Հիմնադրամի պաշտոնական բլոգում ասվում է, որ խոսքն անվճար sms-ծառայության մասին է Wikipedia հանրագիտարանի օֆլայն հասանելիության համար: Նոր ծառայությունը ստացել է Wikipedia Zero անվանումը, հայտնում է gazeta.ru-ն։

 

Ծրագիրը պիլոտային է: Դրա թեստավորումն անցնելու է Քենիայում, երեք ամիսների ընթացքում: Օնլայն-հանրագիտարանի մուտքի համար սովորական բջջային հեռախոսների և սմարթֆոնների տերերը պետք է հավաքեն *515# կոդը և ստանան մի քանի ստուգիչ sms-հաղորդագրություն, ինչից հետո նրանց կուղարկվի Wikipedia-ից իրենց հետաքրքրող հոդվածը:

 

Wikimedia Foundation-ում հույս ունեն, որ ապագայում ծառայությունը հասանելի կդառնա բջջային հեռախոսների միլիարդավոր տերերի համար:

Wikipedia-ն անվճար sms-ծառայություն է ներդնում հանրագիտարանի օֆլայն հասանելիության համար