Չին գիտնականները թռչնի գրիպի դեմ դեղ են ստեղծել
Չինական Հանչժոու քաղաքի չին գիտնականները շիճուկ են ստեղծել H7N9 թռչնի գրիպի դեմ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Xinhua գործակալությանը:
Ըստ Գրիպի հետազոտման չինական ազգային կենտրոնի տնօրեն Շու Յուէլունի՝ Հանչժոուի գիտնականներն առաջինն են, որ ստացել են այս շիճուկային շտամմերը, որոնք կարող են օգտագործվել այս հիվանդության դեմ շիճուկներ պատրաստելու ժամանակ: Յուելունը նշել է, որ այս հայտնագործությունը թույլ կտա վերահսկել թռչնի գրիպի տարածումն ամբողջ աշխարհում:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Չինաստանում կես տարվա ընթացքում գրանցվել էր այս գրիպով հիվանդ 130 մարդ: Նրանցից մոտ 40-ը մահացել են:










