Հոլանդացի դիզայները քաղաքային մառախուղի համար հատուկ «փոշեկուլ» է ստեղծել
Դաան Ռոոզերգարդը, ով հայտնի է իր նորարական գործերով, ստեղծել է սարք, որը կօգնի մեծ քաղաքների օդը մաքրել ծանր ծխից: Նրա ստեղծած սարքն արդեն հետաքրքրել է Պեկինի իշխանություններին, որոնք մտահոգված են օդի աղտոտման խնդրով: «Մոտ ժամանակներս քաղաքային այգիներում կկատարվի նոր «օդային» փոշեկուլի փորձարկումը», հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Սարքում հիմնական բաղադրիչը պղնձե կծիկն է, որն ստեղծում է էլեկտրոստատիկ դաշտ, որը քաշում է մառախուղի ծանր մասնիկները: Ըստ դիզայների՝ սարքը հնարավոր է թաքցնել գետնի տակ՝ չվնասելով նրա արդյունավետությանը:
Ռոոզեգաարդի նախագծի իրականացմանը մասնակցել են նաև Դելֆտի տեխնիկական համալսարանի գիտնականները: Էյնդհովենում կայացած ցուցադրությունից հետո «փոշեկուլի» աշխատող տարբերակն անցել է լաբորատոր փորձարկումներ և մոտ ժամանակներս կուղարկվի Պեկին, որպեսզի անցնի «դաշտային» փորձարկումներ:










