Քուինսի Ջոնսը 10 մլն դոլարի հայց է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի ընկերության դեմ

13:16 • 26.10.13

Երաժշտության լեգենդ, հայտնի կոմպոզիտոր Քուինսի Ջոնսը, ով հանգուցյալ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի պրոդյուսերն է եղել, 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել Sony և MJJ Productions ընկերությունների դեմ, որոնք Ջոնսին պարտք են մի քանի մլն դոլար։

 

Ջոնսը դատի է տվել Sony-ին ու MJJ Productions ընկերություններին, քանի որ հենց նրանք են զբաղվում փոփի արքայի ստեղծագործական ժառանգության տնօրինմամբ։

 

Ինչպես հայտնում է nydailynews.com կայքը, հայցվորը պնդում է, որ իր պրոդյուսերավորած ալբոմների երգերի տարածման ու վերարտադրման դիմաց ոչ մի դոլար չի ստացել։

 

Ջոնսի խոսքով՝ 2 ընկերությունները զբաղվում են Ջեքսոնի ալբոմների օրիգինալ երգերի ապօրինի վերաձայնագրմամբ։ Նա նշում է, որ այդ ալբոմների ու երգերի պրոդյուսերն ինքն է եղել, սակայն հիմա այդ ռեմիքսների վերաձայնագրումից ու տարածումից ինքը ոչ մի կոպեկ չի ստանում։

Ջեքսոնն ու Ջոնսը համագարծակցել են 35 տարի։