Անհայտ Էքզյուպերին. հայտնաբերվել է հեղինակի բացառիկ ձեռագիրը

18:59 • 26.10.13

Լավ լուրեր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի արվեստի սիրահարների համար. անհատական հավաքածուում հայտնաբերվել է հեղինակի ձեռագիրը՝ «Փոքրիկ իշխան» վիպակի նախկինում անհայտ հատվածներով: Այս մասին գրում է Luxlux.net-ը։


Ֆրանսիացի մի հավաքորդ անգամ չի կասկածել, թե ինչպիսի բացառիկ նմուշ ունի. իր հավաքածուում հայտնաբերել են «Փոքրիկ իշխանի» սևագիրը՝ շատ հետաքրքիր գլուխներով։ Հայտնի հեքիաթի այդ հատվածները դրվել են աճուրդում, ավելի ճիշտ՝ ձեռագրի երկու էջերը։


Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ձեռագրի վաճառքից կարելի է ստանալ 40-50 հազ. եվրո։


Ամենից շատ չհրապարակված հատվածներ կան 17-րդ և 19-րդ գլուխներում։ Դրանցում գլխավոր հերոսը հիմնականում պատմում է Երկիր մոլորակ կատարած իր այցի մասին։ Սևագրերն արվել են 1941-ին, իսկ «Փոքրիկ իշխան» հեքիաթը հրատարակվել է 1943-ին։


Արդեն հրապարակվել են որոշ հատվածներ։ Օրինակ՝ մտորումներ Երկրի և նրա բնակիչների մասին. «Եթե այս մոլորակի բոլոր բնակիչներին՝ սպիտակներին, դեղիններին, սևերին, երեխաներին, ծերերին, կանանց և տղամարդկանց, հավաքել միասին, ոչ ոքին չմոռանալ, կանգնեցնել իրար կողքի՝ ինչպես ցույցերի ժամանակ, ապա ողջ մարդկությունն ամբողջությամբ կտեղավորվի Լոնգ Այլենդ կղզում»։