Հայտնի են դարձել բրիտանական կինոյի լավագույն դերասանն ու դերասանուհին

17:05 • 27.10.13

Բրիտանական կինոյի լավագույն դերասան է ճանաչվել շոտլանդացի դերասան, սըր Շոն Քոներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան Q Score հեղինակավոր ծառայության վարկանիշային աղյուսակը:


Քոներին համաշխարհային հռչակ էր ձեռք բերել՝ մարմնավորելով Ջեյմս Բոնդին: 84-ամյա Քոներին համարվում է նաև Բոնդի լավագույն դերակատարը:


Բրիտանացի լավագույն դերասանների ցուցակում երկրորդը Էնթոնի Հոփքինսն է, որը հայտնի է «Գառների լռությունը» ֆիլմում մարդակեր Հանիբալ Լեկտորի իր դերով:


Իսկ ամենահայտնի բրիտանացի դերասանուհին Ջուդի Դենչն է, որը ևս հայտնի է Բոնդի մասին ֆիլմաշարում սուպերգործակալի շեֆի՝ M-ի դերակատարումով: