Հնագույն չինական սափորը, որը սեփականատերը կիրառել է կենցաղային նպատակով, վաճառվել է մոտ 250.000 դոլարով

23:55 • 27.10.13

Հնագույն չինական սափորը, որում տարիներ շարունակ չորացրած ծաղիկներ են պահել, աճուրդում վաճառվել է 154 000 ֆունտ ստերլինգով:


Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 50-ամյա չինացին սափորը ժառանգել է 20 տարի առաջ, սակայն չիմանալով դրա իրական արժեքի մասին, այն կիրառել է ծաղկի չորացրած թերթիկներ պահելու համար:

 

Սափորի իրական արժեքը բացահայտվել է, երբ տեղափոխվելիս տղամարդը որոշել է որոշ իրեր վաճառել: Աճուրդի վաճառք իրականացնող մասնագետը հայտնել է, որ այն պատկանում է 18-րդ դարին և կարող է թանկարժեք լինել:


Փորձագետներն, ուսումնասիրելով ճենապակյա սափորը, փոշու հաստ շերտի տակ հայտնաբերել են ձեռանկար դիզայնը՝ զարդարված վարդագույն, կանաչ, կապույտ և կարմիր ծաղիկներով: