«Տարբեր ազգերի երգեր ու պարեր». փառատոն Երևանում (լուսանկարներ, տեսանյութ)
Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր տեղի ունեցավ «Տարբեր ազգերի երգեր ու պարեր» փառատոնը, որին մասնակցում էին մի շարք պարային խմբեր, մեներգիչներ: Փառատոնին մասնակցում էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ներկայացվեցին ինչպես հայկական երգեր ու պարեր, այնպես էլ ռուսական, իսպանական, հրեական: Ուկրաինական պար ցուցադրեցին «Էդիտ» պարային ստուդիայի սաները, որոնք առաջին անգամ էին նման փառատոնի մասնակցում, թեև ելույթներ են ունեցել տարբեր համերգների ժամանակ:
«Խումբը ընդամենը 3 տարի է, որ կազմավորվել է: Ընդհանրապես խմբի անդամները շատ են, բայց այսօր մասնակցում են 14-ը: Ներկայանալու ենք նաև «Տիկնիկներ» պարով»,-ասաց պարուսույց Էդիտա Կարապետյանը և վստահեցրեց, որ խումբը դեռ շատ հաջողություններ կունենա:










