Ասիական փիղն անհավանական նկարներ է պատկերում կնճիթի և վրձնի օգնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

22:24 • 27.10.13

Թաիլանդ այցելելիս անպայման պետք է տեսնել ասիական փղի կտավները, որը բնակվում է Լամփանգի Փղերի պահպանության թաիլանդական կենտրոնում, ներկայացնում է Daily Mail-ը:


Այս արվեստասեր կենդանին, որը նկարելու հակում ունի, զարմացնում է իր կտավներով և նկարելու յուրատեսակ ցանկությամբ: Կենտրոնի այցելուները կարող են տեսնել, թե ինչպես է ասիական փիղը նկարում վրձինի և իր կնճիթի օգնությամբ: