Porsche-ն ներկայացրել է նոր Macan քրոսովերը (լուսանկարներ, տեսանյութ)
Հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերությունը Տոկիոյում և միաժամանակ Լոս Անջելեսում ներկայացրել է իր, թերևս, ամենասպասված նորույթը՝ Macan քրոսովերը։
Ինչպես հայտնում է Вести-ն, Porsche Macan-ն արդեն կոչում են Cayenne-ի «կրտսեր եղբայր»՝ հաշվի առնելով դրանց արտաքին նմանությունը։ Սակայն հարկ է նշել, որ բացի արտաքին նմանությունից նորույթը Cayenne-ի ոչ մի ընդհանուր բան չունի։ Այն ավելի խոշոր է, իսկ բարձրությունն ավելի ցածր։ Մեքենան ստեղծվել է Audi Q5-ի հիմքով։
Ինչ վերաբերում է Macan-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3 լ տարողությամբ, 340 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով։ Այն 100 կմ/ժ արագություն զարգացնում է 5.4 վայրկյանում։
Մինչդեռ մեքենայի Macan Turbo տարբերակը, որը կունենա 3.6 լ տարողությամբ, 400 ձիաուժ հզորությամբ, 100 կմ/ժ արագություն կզարգացնի ընդամենը 4.8 վայրկյանում։
Մեքենայի վաճառքը կսկսվի եկող տարվա ապրիլից։










