Մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը
«Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացման արարողությունը:
Բացման միջոցառումից հետո ներկաները դիտել են «Իմ մայրիկը Ամերիկայում է և նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Միջոցառմանը հրավիրված են անիմացիայի և այլ ոլորտներ ներկայացնող հայտնի հայ և արտասահմանցի հյուրեր:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի մուտքն ազատ է:
Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:










