Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը

21:12 • 27.10.13

Քիչ առաջ ավարտվեց Կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը, որի ընթացքում միության անդամները նախագահ են ընտրել Արամ Սաթյանին:


Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուները երկուսն էին` Արամ Սաթյանը և արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Նրան հավաքել են համապատասխանաբար 43 և 41 ձայներ, 2 ձայն էլ համարվել է անվավեր:


Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Արամ Սաթյանին մոտեցավ Ռոբերտ Ամիրխանյանը, սեղմեց նրա ձեռքը ու շնորհավորեց` ասելով. «Ես քեզ չեմ նախանձում քեզ հեշտ գործ չի սպասվում, ինչով կկարողանամ՝ կօգնեմ»:


Ի պատասխան Արամ Սաթյանն ասաց, որ ինքը ևս պատրաստ է համագործակցել Ամիրխանյանի հետ:


«Այնպես չէ, որ սպասում էի նման արդյունքի կամ չէի սպասում, մի բան փաստ է. մարդիկ ուզում են հավատալ ապագային, նրանք ուզում են օրենքը, ճշմարտութունը, մարդկայնությունը վերջապես առաջին տեղում լինի: Միությունում առաջին գործս լինելու է ժողով անելը, բոլորին լսելը»,-ասաց նորընտիր նախագահը:

 

լուսանկարը՝ Արամ Սաթյանի ֆեյսբուքյան էջից