Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Սիլվեստր Ստալոնեի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Սանկտ-Պետերբուրգի Ռուսական թանգարանի Ինժեներական պալատում կիրակի օրը մեկնարկած Սիլվեստր Ստալոնեի կտավների ցուցահանդեսը մեծ իրարանցում է առաջացրել հենց առաջին իսկ օրը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Ռուսական թանգարանի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Եվգենի Պետրովին:

Չնայած նրան, որ ցուցադրությունը կբացվի հոկտեմբերի 28, արդեն կիրակի օրը Ինժեներական թանգարանի բակում հերթեր են գոյանում: Դրա հնարավոր պատճառներից է այն, որ հայտնի դերասանն անձամբ է այցելել ցուցասրահ և գովեստի խոսքեր է ասել Ռուսական թանգարանի մասին:

Ցուցադրությանը ներկայացված են 27 կտավներ և Ստալոնեի՝ արվեստանոցում արված տասնյակ լուսանկարներ: 6 կտավներ դերասանը հատուկ ստեղծել է այս ցուցադրության համար:















