Կյանքը՝ ծովի ալիքների ներքո. բրիտանացի դիզայները ստորջրյա քաղաքի մոդել է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

22:10 • 27.10.13

Բրիտանացի դիզայներ Ֆիլ Փոուլին, ով երկու տասնամյակ տարված է եղել ստորջրյա տարածքում ապրելու գաղափարով, ստեղծել է իր երազանքների թաղամասի նախագիծը և հույս ունի, որ այն մի օր իրականություն կդառնա:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կոնցեպտուալ դիզայները ստորջրյա քաղաք կառուցելու նախագիծ է ստեղծել և ներկայացրել է ֆուտուրիստական կառույցների հնարավոր տեսքը:


Sub-Biosphere 2 անվանումը ստացած նախագիծն իրենից ներկայացնում է 8 «էկո-գմբեթավոր» կառույցներից բաղկացած համակարգ, որի լայնությունը կազմում է 337 մետր:

 

Դիզայների խոսքով այս ապագայի կառույցը բաղկացած է կենտրոնական հենակետային կենսոլորտից, դիտարկման կետից և բնակելի կառույցներից, որոնք կարող են տեղավորել մինչև 100 մարդ:

 

Բնակելի կառույցներից յուրաքանչյուրը կունենա իր անհատական էկո համակարգը, և օդի կամ ուտելիքի համար արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու կարիք չի լինի:


 

 

Կյանքը՝ ծովի ալիքների ներքո. բրիտանացի դիզայները ստորջրյա քաղաքի մոդել է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)