Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործառույթները կփոփոխվեն

14:59 • 28.10.13

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ի թիվս կրթական այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի գործառույթների փոփոխությանը: ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին նախարարը հանձնարարել է առաջիկա ամսվա ընթացքում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումն ու սկսել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ: 

 

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքը:

 

Կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Արմեն Աշոտյանը հանձնել է շնորհակալագրեր:

 

«Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով: Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համար մեր պետության, համայնքի և հարազատ քաղաքի տոնը, ինչպես նաև խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,- շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը: 

 

 

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործառույթները կփոփոխվեն