Գիտնականները պարզել են, որ դինոզավրերի մեծ չափերը պայմանավորված էին նրանց «բարակ» հոդերով
Ամերիկյան գիտնականները վերջին ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ դինոզավրերը կարողանում էին այդքան մեծ չափսերի հասնել իրենց ավելի մեղմ և «բարակ» հոդերի շնորհիվ:
Ինչպես ներկաայցնում է Daily Mail-ը, ուսումնասիրող գիտնականները կարծում են, որ դինոզավրի ոսկորները միացնող աճառային հյուսվածքների շնորհիվ կենդանու ողնաշարն ավելի մեծ ծանրություն կարող էր պահել:
Ի տարբերություն ներկայիս ցամաքային կաթնասունների՝ դինոզավրերի հոդերը շատ ավելի բարակ են եղել, նշում են մասնագետները:
Շատ ժամանակակից ծովային կաթնասուններ, ինչպիսին կետն է, հաճախ ավելի մեծ են իրենց չափսերով և կշռում են ավելին, քան դինոզավրը, իսկ ցամաքային կաթնասունները չեն կարող այդքան մեծանալ՝ հասնելով օրինակ 54 մետրի:
Ուսումնասիրելով ոսկրային շարժումների մեխանիզմը՝ Նյու Ջերսիի համալսարանի գիտնական Ռիչարդ Սթոքթոնը եկել է այն եզրակացության, որ դինոզավրերի մեծանալու ունակությունը կապված է եղել ոչ թե հենց ոսկորների, այլ դրանք իրար միացնող հոդերի կառուցվածքի հետ:












