Էռոս Ռամազոտին այսօր նշում է իր 50-ամյակը

12:00 • 28.10.13

Իտալացի աշխարհահռչակ երգիչ Էռոս Ռամազոտին այսօր նշում է իր ծննդյան 50-րդ հոբելյանը, հայտնում է Euromag-ը՝ նկատելով, որ երգիչը մեծ ճանաչում ունի ոչ միայն եվրոպական անգլալեզու, այլև իսպանալեզու երկրներում, քանի որ իր ալբոմների մեծ մասը թողարկել է իսպաներենով ու իտալերենով։

 

1984թ. ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։

 

Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։
 

Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։

 

Ռամազոտին միջազգային ճանաչում է ձեռք բերել 1993թ., երբ  թողարկվել է նրա Tutte storie ալբոմը։