Իմ գեղեցկուհի մայրը. Մոնակոյի արքայազնը լեգենդար Գրեյս Քելիին նվիրված ցուցահանդես է բացել (լուսանկարներ)

13:13 • 28.10.13

Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդն իր կնոջ՝ արքայադուստր Շառլենի հետ մասնակցել է Հոլիվուդի ամենագեղեցիկ  դերասանուհիներից մեկին՝ Գրեյս Քելիին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են լեգենդար գեղեցկուհուն պատկանած զգեստներ, պայուսակներ, հագուստի այլ պարագաներ, հազվագյուտ լուսանկարներ ու Քելիին առնչվող այլ նմուշներ։

 

Ցուցահանդեսի բացումից հետո Ալբեր 2-րդը հուզիչ խոսքեր է ասել հանգուցյալ մոր մասին։
«Ամբողջ աշխարհը նրան գիտի որպես հոլիվուդյան աստղ, իսկ հետո էլ՝ որպես Մոնակոյի արքայադուստր։ Անշուշտ, նա իսկական գեղեցկուհի էր, շատ տաղանդավոր ու ոճային կին, սակայն դա նրա էության միայն մի մասն է։ Ես հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը կօգնի այցելուներին ճանաչել բոլորովին այլ Գրեյս Քելիի»,-ասել է արքայազնը։


Գրեյս Քելին ծնվել է Ֆիլադելֆիայում, սակայն 26 տարեկանում նա հեռացել է ԱՄՆ-ից ու կինոարտադրության ոլորտից՝ Մոնակոյի արքայազն Ռենեի հետ ամուսնության պատճառով։

 

Քելին զոհվել է 52 տարեկանում՝ ողբերգական ավտովթարի հետևանքով։

 

Legacy: Prince Albert of Monaco spoke warmly of his mother Grace Kelly at the opening of a new exhibition

Prince Ranier and Princess Grace photographed on their wedding day in 1956
 
Cheerful: The royal couple appeared happy and relaxed as they toured the exhibit in the Michener Museum of Art
 
A dress that once belonged to Grace Kelly at the Michener Museum of Art
 
A dress that once belonged to Grace Kelly at the Michener Museum of Art
 
Fashionable legacy: One of the distinctive Hermes bags, later renamed the Kelly, popularised by Princess Grace
 
Fascinating: Princess Charlene appears mesmerised by a photo of her late parents-in-law at the Philadelphia event
 
History: The exhibition also includes a Monégasque bank note produced to mark Kelly's 1956 marriage to Prince Ranier