Instagram-ը գովազդային պատկերի օրինակ է ներկայացրել
Instagram ֆոտոծառայությունը ներկայացրել է, թե ինչպիսին կլինեն գովազդները։ Նախկինում սոցկայքի ներկայացուցիչները պնդում էին, որ գովազդը կլինի «գեղեցիկ և բարձրորակ»։ Գովազդներն օգտատերերի էջերում կհայտնվեն արդեն այս շաբաթ, առաջինը՝ ԱՄՆ-ում, հայտնում է hitech.vesti.ru-ն։
Որպեսզի օգտատերը կարողանա տարբերակել գովազդն իր ընկերների լուսանկարներից, գովազդային տեսահոլովակների և լուսանկարների վերևի աջ անկյունում կլինի sponsored գրառումը։
Եթե օգտատերը սեղմի այդ գրառման վրա, նա կարող է փակել գովազդային հայտարարությունը և բացատրել, թե ինչու այն դուր չի եկել իրեն։ Instagram-ում խոստացել են, որ գովազդի քանակը չափազանց շատ չի լինի։










