Լոնդոնի կենտրոնում տեղադրվել է աշխարհում ամենամեծ պլանշետը (լուսանկարներ)
Microsoft ընկերությունը Լոնդոնի կենտրոնում՝ Թրաֆալգարի հրապարակում, տեղադրել է աշխարհի ամենամեծ պլանշետային համակարգիչը, հայտնում է Корреспондент-ը։
Հսկայական պլանշետի անկյունագիծը 383 դյույմ է, ինչը գրեթե 36 անգամ մեծ է սովորական պլանշետի էկրանից։ Սարքի բարձրությունը 5.2 մ է, լայնությունը՝ 8.2 մ։
Լոնդոնյան պլանշետն ընկերության նոր Surface 2 պլանշետի կրկնօրինակն է։ Հսկայական սարքը զարմացրել է ոչ միայն իր չափերով, այլև աշխատունակությամբ։
Հաղորդվում է, որ հսկայական պլանշետը հավաքել են մոտ 12 ժամ։










