Մահացել է Velvet Underground խմբի երաժիշտ Լու Րիդը
Յոթանասունմեկ տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ, կիթառահար և երգահան Լու Րիդը, հաղորդում է BBC-ն:
Րիդը, ում երաժշտական կարիերան տևել է գրեթե հինգ տասնամյակ, մեծ ազդեցություն է ունեցել ռոք երաժշտության զարգացման վրա:
Երգիչը ծնվել է Նյու Յորքում, հրեաների ընտանիքում և եղել է այլընտրանքային ռոքի հիմնադիրներից մեկը դարձած The Velvet Underground խմբի ստեղծողներից:
Խմբի ցրվելուց հետո Լու Րիդը մի քանի հիթ է թողարկել, այդ թվում՝ Perfect Day և Walk on The Wild Side:
Մահվան պատճառների մասին դեռ չի հաղորդվում: Այս տարվա մայիսին Րիդը լյարդի փոխպատվաստման վիրահատություն էր տարել:










