«Despicable Me 2» անիմացիոն ֆիլմը վարձույթում 906 մլն դոլար է հավաքել

13:28 • 28.10.13

Ռեժիսորներ Պյեր Սոֆինի և Քրիս Ռենոյի «Despicable Me 2» («Ես՝ անճոռնի-2») անիմացիոն ֆիլմը 906 մլն դոլար է հավաքել վարձույթում՝ 76 մլն բյուջեի դեպքում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Universal Pictures» ստուդիայի ներկայացուցիչներին։ 

 

Հյուսիսամերիկյան վարձույթում ընդհանուր գումարը կազմել է 364.2 մլն դոլար, իսկ միջազգայինում՝ 542 մլն դոլար։

 

«Despicable Me 2»-ը դարձել է 2013թ. ամենահաջողակ մուլտիպլիկացիոն նախագիծը և 2-րդը վարձույթում՝ զիջելով միայն «Պողպատե մարդը-3» ֆիլմին։