Toyota-ն դարձել է համաշխարհային առաջատար՝ 2013թ. երրորդ եռամսյակում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով
Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ը դարձել է 2013 թվականի երրորդ եռամսյակում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատար՝ առաջ անցնելով ամերիկյան General Motors Co.-ից և գերմանական Volkswagen AG-ից, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Toyota-ն հուլիս-սեպտեմբերին վաճառել է 2,5 միլիոն ավտոմեքենա՝ 2,8 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ գրանցած վաճառքի ցուցանիշը:
Համեմատության համար պետք է նշել, որ GM-ի վաճառքներն անցած եռամսյակում աճել են 5.5 տոկոսով՝ հասնելով մինչև 2,4 միլիոն ավտոմեքենա, Volkswagen-ի վաճառքները կազմել են 2,33 միլիոն ավտոմեքենա:
Մասնագետների կարծիքով՝ Toyota-ն ռեկորդային շահույթ կունենա ընթացիկ ֆինանսական տարում:










