Adobe-ի վրա հաքերների հարձակումից տուժածների թիվը հասել է 38 միլիոնի
Adobe ընկերության ներքին ցանցի վրա հաքերային հարձակումից տուժածների թիվը հասել է 38 միլիոնի: Այդ մասին krebsonsecurity.com-ին հայտարարել է բրենդի խոսնակ Հիթեր Էդելը, գրում է gazeta.ru-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքի հետևանքով հաքերները հասանելիություն են ստացել 2,9 միլիոն օգտատերերի տվյալներին:
«Մենք ավարտել ենք այդ օգտատերերին էլեկտրոնային ծանուցումների ուղարկումը: Մենք նաև փոխել ենք Adobe ID-ի բոլոր իդենտիֆիկատորների գաղտնաբառերը, որոնք, ինչպես ենթադրվում է, տուժել են դեպքի հետևանքով՝ անկախ նրանից, թե օգտատերերն ակտիվ են, թե ոչ»,- հայտնել է Էդելը: Նա ընդգծել է, որ ոչ մի կասկածելի ակտիվություն Adobe ID-ի տուժածների նկատմամբ չի գրանցվել:
Հաքերային հարձակումն Adobe-ի վրա տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին:










