Apple-ը 3-րդ եռամսյակում հիասթափեցնող ցուցանիշներ է արձանագրել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի հաշվետվությունը, ըստ որի՝ ստացված արդյունքները բավական հիասթափեցնող են, գրում է Daily Mail-ը։
Ընկերության եռամսյակային շահույթը կազմել է 7.5 մլրդ դոլար, ինչը 0.7 մլրդ դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ուոլ սթրիթի վերլուծաբանները նշել են, որ իրենք ավելի բարձր ցուցանիշներ էին ակնկալում Apple-ից։
Միևնույն ժամանակ հասույթը կազմել է 37.5 մլրդ դոլար, ինչը 1.5 մլրդ դոլարով ավելի է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հաշվետվությունում նշվում է, որ Apple-ի հասույթի 60%-ը գոյացել է միջազգային վաճառքի արդյունքում։










