Երկիր մոլորակի ամենագեղեցիկ վայրերը՝ Lonely Planet-ի նոր հատորյակում (լուսանկարներ)

00:31 • 29.10.13

Lonely Planet զբոսաշրջային ուղեցույցը ներկայացրել է փորձագետների ու լուսանկարիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստացված լուսանկարները, որոնք պատկերում են Երկիր մոլորակի ամենահրաշալի վայրերն ու գեղեցիկ բնապատկերները:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ «Lonely Planet–ի գեղեցիկ աշխարհը» (Lonely Planet's Beautiful World) գեղարվեստական հատորյակում տեղ են գտել 200 լուսանկարներ, որոնք պատկերում են տեսարաններ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից՝ Յուտայի գունագեղ Bryce Canyon ազգային պարկից մինչև Լոնդոնի Բիգ Բենը:

 

ԱՄՆ-ի Յուտա նահանգում գտնվող Bryce Canyon ազգային պարկի տեսքը՝ ներքևից վերև:


Լոնդոնյան խորհրդարանի՝ Բիգ Բենի և Վեստմինստերյան կամուջի պանորամային տեսքը:

Լողացող լապտերների փառատոնը՝ Թայլանդում, որն անցկացվում է նոյեմբեր ամսին՝ լիալուսնի ժամանակ: Մարդիկ հավատում են, որ հազարավոր օդային լապտերները կազատեն իրենց բոլոր տեսակի անախորժություններից:

Անգլիայի Lyth Valley հարթավայրն աշխարհին հայտնի է սև մանր սալորի տեսակով: Կանաչ դաշտերում յուրաքանչյուր ապրիլ ամսին հյուրընկալվում է Damson Day՝ «Սալորի օր» տոնակատարությունը:


Նյու Յորք մեգապոլիսի Empire State Building կառույցի տեսքը:

Խորը սուզվող ծովային թռչունները միանում են դելֆինների որսին՝ հարձակվելով սարդինա ձկան վտառների վրա:

Զմրուխտյա երկիր. Խորվաթիայի ջրվեժների շքեղ տեսքը՝ Plitvice Lakes ազգային պարկում: Պարկի լճերում բնակվում են արջեր, գայլեր, բվեճներ և թռչունների 126 տեսակներ:

Գունագեղ կեռնեխը նեկտար է հավաքում սպիտակ ծաղիկներից: Այս թռչուններին կարելի է հանդիպել ամռանը ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան և Կանադայի արևմտյան հատվածներում: Ձմռանը դրանք չվում են Ֆլորիդա:


Պարող լույսեր. Aurora Borealis հյուսիափայլի կախարդական փայլը՝ առավոտյան ժամերին Հյուսիսային բևեռում: