Սևաներկը դեռևս վտանգավոր սնդիկ է պարունակում
Ամբողջ աշխարհում արտադրողները հրաժարվում են սնդիկ օգտագործել իրենց արտադրանքում։ Զարգացած երկրներում արգելված են սնդիկով ջերմաչափերը և այլ նման սարքեր։ Սակայն սևաներկը դեռևս շարունակում է մնալ այդ ցուցակից դուրս։ Մինչդեռ դրանից օգտվում են մեծ քանակությամբ կանայք, գրում է Вести-ն։
Մի քանի շաբաթ առաջ ավելացել է այն երկրների ցանկը, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի կոնվենցիան՝ նվիրված աշխարհը Մինամատի հիվանդությունից (սնդիկից թունավորում) ազատելուն։
Այս բոլոր երկրները հրաժարվել են սնդիկ օգտագործել կոսմետիկայում և օճառում։ Սակայն սևաներկը և աչքերի համար նախատեսված որոշ այլ կոսմետիկ միջոցներ վտանգավոր ապրանքների ցուցակում չեն ընդգրկվել։
Պատճառը պարզ է՝ «չկա մեկ այլ արդյունավետ այլընտրանք»։ Սնդիկը սևաներկի մեջ ավելացնում են փոքր քանակությամբ։ Այն թույլ չի տալիս միկրոօրգանիզմներին բազմանալ, որոնք կարող են աչքի լուրջ հիվանդություններ առաջացնել։










