Google-ն ավարտում է «խելացի ժամացույցների» ստեղծման աշխատանքները

16:34 • 29.10.13

Google կորպորացիան ավարտում է «խելացի ժամացույցների» ստեղծման աշխատանքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Թերթի աղբյուրների համաձայն՝ ընկերությունը սարքի զանգվածային արտադրություն սկսելու շուրջ բանակցություններ է վարում Ասիայի մատակարարների հետ:

 

Նշվում է, որ «խելացի ժամացույցներն» աշխատելու են Android-ի հիման վրա: Բացի այդ, նախատեսվում է, որ նորույթն աշխատելու է նաև այլ սարքերի հետ, ներառյալ՝ սմարթֆոնների:

 

Ակնկալվում է, որ Google-ի «խելացի ժամացույցների» զանգվածային արտադրությունը կսկսվի առաջիկա ամիսներին: Այդ մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ համաձայն որոշ տեղեկությունների՝ Google-ի ժամացույցները կոդային Gem անվանումն են կրում:

 

Google-ն ավարտում է «խելացի ժամացույցների» ստեղծման աշխատանքները