Նոր iPad-ի մասին իմ կարծիքը սխալ է մեկնաբանվել. Սթիվ Վոզնյակ
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը քննադատել է նոր պլանշետները՝ 256 Գբ հիշողությամբ տարբերակի բացակայության համար, և կնոջը նամակ է գրել, որ չի պատրաստվում գնել նոր սարքերից և ոչ մեկը, նշում է iphones.ru-ն։
Լրագրողներից ինչ-որ մեկը բացասական հույզեր է ավելացրել, և համացանցում տարածվել են հոդվածներ այն մասին, թե Apple-ի համահիմնադիրներից մեկը գոհ չէ նորույթից։
«Ես երբեք չեմ քննադատել նոր iPad-ը։ Այն հիանալի է։ Պարզապես ես չեմ գնում յուրաքանչյուր նոր մոդել։ Ես սիրում եմ իմ iPad-ը և մշտապես օգտագործում եմ այն, սակայն նոր պլանշետն այնքան էլ փոփոխված չէ, որ ես նրա վրա գումար ծախսեմ։ Ես նույնիսկ չեմ գնել 3-րդ սերնդի նոր iPad՝ Retina էկրանով, սակայն երբ թողարկվեց 128 Գբ տարբերակը, վազեցի խանութ, քանի որ հենց այդ հիշողության ծավալն էր ինձ հետաքրքրում»,- ասել է Վոզնյակը։










