2014թ. Apple ընկերությունը կներկայացնի բոլորովին նոր արտադրանքներ. Թիմ Կուկ

09:25 • 29.10.13

Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը խոստացել է 2014թ. բացարձակապես նոր արտադրանքներ ներկայացնել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Ապրիլին ես չեմ ասել, որ դուք նորույթներ կտեսնեք միայն այս տարի կամ հաջորդ տարվա առաջին կեսին։ Ես ասել եմ, որ դուք հետաքրքիր նոր արտադրանքներ կտեսնեք տարվա վերջին և հաջորդ տարվա ընթացքում։ Մենք զբաղվում ենք համակարգիչների, սարքավորումների, ծառայությունների և հավելվածների ստեղծմամբ, որոնց մասին գիտելիքները մեզ թույլ կտան ստեղծել նոր չափանիշներ այն ոլորտներում, որտեղ մենք դեռևս չենք մասնակցում»,- ասել է Կուկը։

 

Ընկերության ղեկավարը մեծ հույսեր է կապել նաև նախատոնական շրջանի հետ։ «Դա կլինի iPad-Սուրբ Ծնունդ»,- ասել է նա։ Կուկը չի բացառել, որ iPad Air նոր պլանշետների վաճառքի առաջին հանգստյան օրերի ընթացքում, որը մեկնարկում է նոյեմբերի 1-ին, գաջեթը ոչ բոլոր ցանկացողներին կհասնի։
 

2014թ. Apple ընկերությունը կներկայացնի բոլորովին նոր արտադրանքներ. Թիմ Կուկ