Motorola ընկերությունը մտադիր է մոդուլային սմարթֆոններ ստեղծել

13:54 • 29.10.13

Motorola ընկերությունը մտադիր է մոդուլային սմարթֆոններ ստեղծել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով բրենդի պաշտոնական բլոգին:

 

Ծրագիրը ստացել է կոդային Ara անվանումը: Motorola-ում հուսով են, որ նրանց կհաջողվի անել այն, ինչ ժամանակին արել է Android հարթակը բջջային սարքավորումների ծրագրային ապահովման համար:

 

Ընկերությունում բացատրել են, որ շնորհիվ իրենց անվճար մոդուլային հարթակի մարդիկ հնարավորություն կունենան ինքնուրույն հավաքել սմարթֆոնը, ընդ որում՝ պրոցեսորը, դիսփլեյը և այլ մասեր կարող են գնել տարբեր մատակարարներից: Այդ կերպ Motorola-ում նշում են, որ սմարթֆոնների տերերն ինքնուրույն կարող են որոշել սարքավորման ֆունկցիոնալությունը, արտաքին տեսքն ու արժեքը:

 

Նախագծում Motorola-ի գործընկերն է դարձել Phonebloks ընկերությունը: Մի քանի ամսից նրանք մտադիր են դիմել ընկերությունների՝ առաջարկելով մոդուլներ ստեղծել Ara հարթակի համար:

Motorola ընկերությունը մտադիր է մոդուլային սմարթֆոններ ստեղծել