Samsung-ը 3 տարի ժամկետով պայմանագիր է կնքել ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիայի հետ

12:46 • 29.10.13

Հարավկորեական Samsung ընկերությունը և ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիան երեք տարի ժամկետով պայմանագիր են կնքել էլեկտրոնային սարքավորումների մատակարարման վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիան, մասնավորապես, պայմանագիր է կնքել Samsung Electronics-ի հետ: Samsung-ը պլանշետներ և մոնիտորներ է տրամադրելու, որոնք ասոցիացիայի դատավորներն օգտագործելու են խաղերի ժամանակ: Գործարքի գինը 100 մլն դոլար է:

 

Թերթի կարծիքով՝ դա ռազմավարական քայլ է երկու կազմակերպությունների համար։


Բասկետբոլի ասոցիացիան այդ համագործակցության արդյունքում ամուր առևտրային կապեր կհաստատի աշխարհում սմարթֆոնների խոշոր արտադրողի հետ:

Samsung-ը 3 տարի ժամկետով պայմանագիր է կնքել ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիայի հետ