Twitter սոցկայքի շուրջ առաջացած ինտրիգների մասին պատրաստվում են սերիալ նկարահանել

13:33 • 29.10.13

Աշխարհում ամենախոշոր միկրոբլոգի ստեղծման դրամատիկ պատմությունը կարող է էկրանավորվել։ Հոլիվուդյան խոշոր ստուդիաները հետաքրքրվում են The New York Times-ի լրագրող Նիկ Բիլթոնի «Hatching Twitter: A True Story of Money, Power, Friendship, and Betrayal» գրքի էկրանավորմամբ, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Թե ով հատկապես կգնի էկրանավորման իրավունքը, դեռ հայտնի չէ։ TechCrunch տեխնոբլոգը վստահեցնում է, որ գիրքը կարող է էկրանավորվել որպես սերիալ՝ մալուխային հեռուստաընկերություններից մեկի կամ Netflix առցանց կինոթատրոնի աջակցությամբ։

 

Twitter-ի պատմությունը բավականին լայն է մի քանի սերիայով ներկայացնելու համար։ Բացի այդ, բազմասերիանոց ֆիլմերը վերջին շրջանում մեծ հեղինակություն են վայելում։

 

Նշվում են նաև գլխավոր դերակատարի թեկնածուները։ Լրագրողների կարծիքով՝  Էլայջա Վուդը հնարավոր է կատարի Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիի դերը։

 

Բիլթոնի գիրքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 5-ին։
 

Twitter սոցկայքի շուրջ առաջացած ինտրիգների մասին պատրաստվում են սերիալ նկարահանել