Կրծկալ, որը «թվիթում» է ու պայքարում ընդդեմ կրծքագեղձի քաղցկեղի (տեսանյութ)
Nestle Fitness-ը ստեղծել է ուշագրավ մի կրծկալ, որը սոսկ կանացի զգեստապահարանի անբաժանելի մաս լինելուց զատ նաև լուրջ առողջապահական գործառույթ է կատարում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, «թվիթող» կրծկալը, ամեն անգամ արձակվելով, ավտոմատ կերպով «թվիթ» է ուղարկում իր տիրուհուն, որպեսզի վերջինս գնա և ստուգվի։ Այն հատուկ ստեղծվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Նոր կրծկալի ամրակի վրա կա հատուկ սենսոր, որն ունի Bluetooth փոխանցիչ, և երբ ամրակն արձակվում է, ապա տիրոջ սմարթֆոնին նախազգուշացում է ուղարկվում։ Այնուհետև կինը Twitter-ի իր միկրոբլոգում «թվիթ» է ստանում, որի բովանդակությունը հետևյալն է.«Կանա՛յք, մի՛ մոռացեք ստուգվել»։










