Բեն Աֆլեքը կիրականացնի իր ռեժիսորական երազանքը

11:18 • 30.10.13

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը կիրականացնի իր ռեժիսորական վաղեմի երազանքը և ֆիլմ կնկարահանի Աֆրիկայի մասին։ Warner ստուդիան համաձայնվել է ֆինանսավորել դեռևս անանուն նախագիծը, հայտնում է Обозреватель-ը։

 

Աֆլեքի խոսքով՝ նա միշտ երազել է ֆիլմ նկարահանել Աֆրիկայի մասին, սակայն հոլիվուդյան պրոդյուսերներն ամեն անգամ պատասխանել են, որ Աֆրիկայի մասին ֆիլմ ոչ ոք չի դիտի։ Սակայն այժմ, երբ Աֆլեքի «Արգո» ֆիլմն արժանացել է «Օսկարի»՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, նրան գումար կտրամադրեն ցանկացած նախագծի համար, նույնիսկ՝ աֆրիկյան։

 

Դրամատիկ թրիլլերի իրադարձությունները, ինչպես ներկայացնում է Աֆլեքը, տեղի կունենան Կոնգոյում։ Մի խումբ վարձկաններ հանձնարարություն են ստանում վերացնել բռնապետին, որը կեղեքում է սեփական ժողովրդին։ Սյուժեի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։


Բեն Աֆլեքը նախատեսում է ոչ միայն ֆիլմ նկարահանել, այլև կատարել գլխավոր դերը։