Չինացին հիվանդանոց է ժամանել մրգի դանակի սայրը՝ գլխում (լուսանկարներ)

19:52 • 30.10.13

Չինացի տղամարդը հիվանդանոց է ժամանել՝ մրգի դանակը գանգի մեջ մխրճված: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:


Հո Լանգը շտապ օգնության բաժանմունք է ներկայացել՝ խնդրելով կանչել բժշկի: Տղամարդն այնքան հանգիստ և անվրդով տեսք է ունեցել, որ տեսնելով դանակը՝  նրա գլխի մեջ մխրճված, ընդուրանի աշխատակիցը մտածել է, թե վերջինս կատակ է անում:


Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ դանակի սայրը ներթափանցել է տղամարդու գանգի և ուղեղի մեջ՝ բարեբախտաբար՝ չդիպչելով որևէ արյունատար անոթի: Երեք ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկները բարեհաջող հեռացրել են այն՝ չվնասելով հիվանդի առողջությունը:


Վիրահատությունից հետո չինացին պատմել է բժիշկներին, որ դանակն իր գլխում հայտնվել է պատահաբար՝ ընկերոջ հետ կատարած հիմար խաղի արդյունքում:

 

Չինացին հիվանդանոց է ժամանել մրգի դանակի սայրը՝ գլխում (լուսանկարներ)