Ռուս գիտնականներն ապացուցել են կյանքի՝ տիեզերական տարածությունում ծագման վարկածը

01:18 • 30.10.13

Ռուս գիտնականներն ուղեծրում իրականացրած փորձի արդյունքում ապացուցել են, որ կյանքը Երկրի վրա է տեղափոխվել տիեզերքից: Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տիեզեքում կարող են  երկնաքարային մարմիններ ձևավորվել, որոնք կարող են գոյատևել Երկրի մթնոլորտում:


ՌԴ-ի Գիտությունների ակադեմիայի Բժշկության և կենսաբանության ինստիտուտի գիտնականները փորձարկումներն իրականացրել են Bion-M 1 հատուկ տիեզերանավի վրա, որն առաջին անգամ տիեզերք է ուղարկվել այս տարի:


ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ տիեզերանավը ուղեծրում մնացել է 30 օր, որի ընթացքում գիտնականները տարբեր միկրոօրգանիզմներ են տեղադրել հատուկ կաղապարների մեջ և բաց թողել ուղեծրից այն կողմ: Երկրային մթնոլորտում հայտնվելուց հետո այդ մարմիններից միայն մեկն է դիմակայել մթնոլորտային փոփոխություններին: Ինչպես հայտնել է ծրագրի ղեկավար Վլադիմիր Սուչովը՝ միակ գոյատևած միկրոօրգանիզմը ջերմակայուն բակտերիան է եղել, որն առկա է ազատ թթվածնային միջավայրում:

 

Ռուս գիտնականներն ապացուցել են կյանքի՝ տիեզերական տարածությունում ծագման վարկածը