Facebook-ը սխալմամբ օգտատերերին խնդրել է անձնագրային տվյալներ ներկայացնել
Facebook սոցկայքը երեքշաբթի արգելափակել է իր օգտատերերի մի մասի հասանելիությունն աքաունթ մտնելիս՝ պահանջելով ներկայացնել «Government ID»՝ տվյալները հաստատելու համար, հայտնում է forbes.ru-ն։
Ընկերությունն արդեն ներողություն է խնդրել՝ բացատրելով դա որպես տեխնիկական խափանում։
«Մենք շատ արագ հեռացրել ենք այդ հաղորդագրությունը, երբ նկատել ենք սխալը։ Մենք ներողություն ենք խնդրում անհարմարություններ պատճառելու համար»,- նշել է Facebook ընկերության ներկայացուցիչը։
Ինչպես նշում է Business Insider պարբերականը, տվյալ խնդիրը վերաբերել է մի քանի հազար օգտատերերի, որոնք այդ մասին բողոքել են Twitter-ում։ Համաձայն հաղորդագրությունների՝ օգտատերերին խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց պատճառները բացատրելու։










