Սուրբ Յանուարիուսի գանձերն առաջին անգամ ցուցադրության են հանվել (լուսանկարներ)
Հռոմում բացվել է աշխարհի ամենաարժեքավոր ոսկերչական հավաքածուի բացառիկ ցուցադրությունը՝ նվիրված Նեապոլի հովանավոր Սուրբ Յանուարիուսին:
Ինչպես ներկայացնում է BBC-ն՝ «Սուրբ Յանուարիուսի գանձերը» իրենց արժեքով հավասարազոր են Բրիտանական Թագի ոսկերչական հավաքածուին և ռուս կայսրերի գաձերին:
70 ցուցանմուշներից բաղկացած հավաքածուն Հռոմ է բերվել ուժեղացված զինված պահակախմբի հսկողության ներքո:
Հավաքածուի գլխավոր ցուցանմուշներն են՝ եպիսկոպոսի խույրը (գլխադիր)՝ զարդարված թանկարժեք քարերով, և խոշոր մանյակը՝ պատրաստված տարբեր ժամանակներում Սուրբ Յանուարիուսի նեապոլիտանական տաճարին նվիրաբերված իրերից: Հավաքածուն մշտապես համալրվել է նոր զարդերով, սակայն միշտ հեռու է պահվել օտար աչքերից՝ գտնվելով Սուրբ Յանուարիուսի տաճարում:
Նեապոլի եպիսկոպոս Յանուարիուսը մահացել է տանջալից մահով՝ երրորդ դարում, դառնալով քաղաքի պաշտպանն ու հովանավորը, որը բնակիչներին պաշտպանում է պատերազմներից, հիվանդություններից, երկրաշարժերից և այլ աղետներից:
Սուրբ Յանուարիուսի գլխադիրը՝ զարդարված թանկարժեք քարերով

Սուրբ Յանուարիուսի մանյակը և խաչը, որը Նեապոլի հովանավորը նվեր է ստացել Նապոլեոն Բոնապարտից:

Նեապոլիտանական թագավորության արքա Մյուրատի, ով Նապոլեոնի մարշալներից է եղել, նվերը Նեոապոլի հովանավորին:

Եվրոպական թագավորական դինաստիաների կողմից Սուրբ Յանուրիուսին նվիրաբերած արձանիկներ











