Վաշինգտոնի Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Մերիլին Մոնրոյի մոմե արձանը

12:27 • 30.10.13

Վաշինգտոնի Մադամ Տյուսոյի թանգարանի (ԱՄՆ) հավաքածուն համալրվել է Մերիլին Մոնրոյի մոմե արձանով, գրում է The Star Tribune-ը: Նոր արձանը ցուցադրվել է չորեքշաբթի օրը:

 

Հոլիվուդյան աստղի արձանի ցուցադրությունը կներառի նաև Մերիլին Մոնրոյի պատկերով օրացույց և լուսանկարներ, ինչպես նաև գովազդներ:

 

Չնայած Մոնրոն մահացել է 51 տարի առաջ, նա շարունակում է փոփ մշակույթի ֆենոմեն մնալ, գրում է աղբյուրը: