Google-ը ներկայացրել է նոր սերնդի Google Glass-ը (լուսանկարներ)
Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է իրենից կրելի համակարգիչ ներկայացնող նոր սերնդի Google Glass ակնոցները, որոնք նախորդ մոդելի կատարելագործված տարբերակն են, հայտնում է Daily Mail-ը։
Այս մոդելն ի տարբերություն հնի ավելի մեծ է, ինչպես նաև համալրվել է հավելյալ մասնիկով, որը դրվում է ականջին։ Մասնագետներն այս մասնիկը ստեղծել են ձայնային հրահանգների գործառույթն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Նոր ակնոցներն արտադրվել են մի քանի գույնով. դրանք վաճառքի կհանվեն մինչ 2014թ։
Հիշեցնենք, որ Google Glass-ի առաջին խմբաքանակը, որի արժեքը կազմել է 1500 դոլար, արտադրվել է խիստ սահմանափակ քանակով։ Իսկ նոր սերնդի ակնոցները ստեղծվել են հին մոդելի օգտատերերի արձագանքի հիման վրա։












