Նախամարդկանց տեսողությունը զարգացել է օձերի հանդեպ վախից. հետազոտություն
Հետազոտությամբ պարզվել է, որ միլիոնավոր տարիներ կապիկներին սպառնացող օձերը նրանց օգնել են արձագանքել գալարվող և երկար մարմիններին, ինչի հետևանքով օձերն իրենց «անհատական նեյրոնն» են ձեռք բերել պրիմատների ու հնարավոր է նաև մարդկանց ուղեղներում, հայտնում է gazeta.ru-ն:
Սրա հիմքում այն տեսությունն է, որ իրենց կյանքում սողուններ չտեսած պրիմատներն ավելի թույլ տեսողություն ունեն:
Դեռ 100 մլն տարի առաջ սողուններ կային Գոնդվանա գերաշխարհամասի անտառներում, և այն ժամանակ արդեն նրանք վախ էին ներշնչում մարդկանց նախնիներին: 40 մլն տարի առաջ օձերը սովորեցին թույն օգտագործել:
Կալիֆոռնիայի Դեյվիդի համալսարանի գիտնականներն օձերին անվանել են ն հիմնական և ամենագլխավոր սպառնալիքը նախամարդկանց համար, ինչը նաև էվոլյուցիոն հետևանքներ է ունեցել:
Հայտնի է, որ պրիմատների հիպոթալամուսի բարձիկն ավելի զարգացած է, քան մյուս կենդանիներինը, իսկ ուղեղի այդ բաժնի որոշ առանձնահատկություններ միայն նրանց են բնորոշ: Գիտնականները գտնում են, որ ուղեղի հենց այդ մասն է պատասխանատու վտանգի հայտնաբերման համար:
Պրիմատներին օձերի պատկերներ ցուցադրելիս գիտնականները 40 տոկոսի ակտիվացում են արձանագրել:










