Ռիհանան տիեզերք կթռչի

14:59 • 30.10.13

Հանրահայտ r’n’b ոճի երգչուհի Ռիհանան ևս 2 մարդու ուղեկցությամբ պատրաստվում է տիեզերք թռչել, և այդ նպատակով նա Virgin Galactic ընկերությանն է վճարել 750 հազար դոլար։

 

Ինչպես հայտնում է The Huffinghton Post-ը, թռիչքը տեղի է ունենալու եկող տարի։ Ըստ Daily Star-ի տվյալների՝ երգչուհու հետ տիեզերք կթռչեն նաև նրա 23-ամյա եղբայր Ռորին ու թիկնապահը։

 

Virgin Galactics-ի ծառայություններից պատրաստվում են օգտվել նաև Ջասթին Բիբերը, Փերիս Հիլթոնն ու Բրեդ Փիթը, որոնք ևս գնել են թանկարժեք տոմսերը։
 

Ռիհանան տիեզերք կթռչի