Հռոմի պատկերասրահում «խոսել» են պոնտիֆիկոսների և թագավորների կտավները

10:03 • 30.10.13

«Կենդանի» կտավները «բնակություն են հաստատել» Հռոմի պատկերասրահում։ Թանկարժեք իրերի ցուցահանդեսում գանձերի նախկին տերերն իրենք են պատմում թանգարանային նմուշների մասին, հայտնում է Обозреватель-ը։

 

Ծրագրավորողները «կենդանացրել» են մասնավորապես Հռոմի պապ Պիուս 9-րդի և Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզայի կտավները։

 

Պատկերներն իրենց մոտ են կանչում այցելուներին և պատմում, թե ինչու են նախկինում զարդերը նվիրաբերել Նեապոլի հովանավորին։

 

Այս ցուցադրությունն աշխարհում ամենամեծն է՝ 21 հազ. զարդ և մասունք։